Մանկական հիվանդություններ
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու տարիներին մանկական մահացության ցուցանիշներն էականորեն կրճատվել են (մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը):
Այսպես, եթե 1990թ. ծնվելուց հետո մինչև 5 օր չէր ապրում 12,4 մլն երեխա, ապա 2011-ին` մոտ 6,9 մլն: Այսինքն, մոլորակի բնակչության մոտ 1/1000-րդից մի փոքր պակաս:
Մանկական մահացության վարկանիշը ընկել է ամբողջ աշխարհում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Աֆրիկայում` նվազագույնը` կիսով չափ: Ամեն տարի ցուցանիշների կրճատումը գնահատվում է 3% և ավելի: ՄԱԿ-ի փորձագետները սա համարում են նշանակալի առաջընթաց և հաջողության փաստն այն բանի, որ 2000 թվականին աշխարհի բնակչությանը խոստացվել էր մինչև 2015 թվականը մանկական մահացությունը կրճատել 2/3-ով: Սակայն մոտ ապագայում պետք է հասնել տարեկան մինչև 14%-ի կրճատման ու դրա համար հարկ կլինի լարված աշխատել: Մանկական մահացության 80%-ից ավելին բաժին է ընկնում տաք կլիմայով երկրներին` Աֆրիկային և հարավային Ասիային: Մինչև 5 տարեկան յուրաքանչյուր երեխա մահանում է 5 երկրներից մեկում` Հնդկաստան, Նիգերիա, Կոնգո, Պակիստան կամ Չինաստան: Զարգացած երկրներում մինչև 5 տարեկան հասակը չի ապրում յուրաքանչյուր 152-րդ երեխան, Աֆրիկայում` յուրաքանչյուր 9-րդը, Ասիայում`16-ից մեկը:
Մինչև 5 տարեկան երեխաների մահվան գլխավոր պատճառներն են` թոքամզաբորբը, ծննդաբերական բարդությունները, այդ թվում` անհասների մոտ, աղիքային ինֆեկցիաները, ուղեկցվող դիարեաները, նաև մալարիան: Այս խնդիրներից շատերը կարելի է կանխարգելել, այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ, օրական աշխարհում 19 հազար երեխա է մահանում:
Իրավիճակի շտկումը հետևյալն է. կանանց ապահովել բժշկական պատշաճ սպասարկմամբ, հատկապես, ծննդաբերության ժամանակ և անհետաձգելի մանկաբարձական օգնությամբ: Կարևոր է, որպեսզի բուժաշխատողները պորտալարը կտրելիս թույլ չտան ինֆեկցիայի ներթափանցում: Ցանկալի է նաև առաջին անգամ ծննդաբերած աֆրիկացի և ասիացի կանանց տներում անցկացնել «երիտասարդ մայրերի դասընթացներ»:
23.11.2012 Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
27.09.2024
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
04.02.2022
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
15.02.2021
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
03.02.2021
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
20.07.2020
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
13.03.2020
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
11.03.2020
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
14.12.2018
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
06.11.2018
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
06.09.2018
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
04.09.2018
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
22.02.2018
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
17.07.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYWZlpzn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ